Գլխավոր էջ Uncategorized Արդյո՞ք կորոնավիրուսի դեմ պատվաստումը հանգեցնում է չբերության

Արդյո՞ք կորոնավիրուսի դեմ պատվաստումը հանգեցնում է չբերության

206
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հերքել են լուրերն այն մասին, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումը կարող է բերել չբերության /ամլության/։ ԱՀԿ Իմունիզացիայի դեպարտամենտի ղեկավար Քեյթ Օ’Բրայենը հայտարարել է, որ նման մտավախությունները անհիմն են, իսկ նման լուրերը՝ չեն համապատասխանում իրականությանը։

«Պատվաստանյութերը, որոնցով մենք իրականացնում ենք պատվաստումները, չեն կարող հանգեցնել չբերության։ Դրանց պարզապես խոսակցություններ են, որոնք շրջանառվում են, ի դեպ, բազմաթիվ պատվաստանյութերի հետ կապված եւ չեն համապատասխանում իրականությանը։ Չկա ոչ մի պատվաստանյութ, որը կարող է հանգեցնել չբերության»,- հայտարարել է Քեյթ Օ՛Բրայենը։

Նա նաեւ հերքել է լուրերն այն մասին, որ հակակորոնավիրուսային պատվաստանյութերը կարող են հանգեցնել մարդու ԴՆԹ փոփոխության, իսկ պատվաստանյութի մեջ պարունակվող քիմիական նյութերը՝ վնասել առողջությանը։ Նա վերստին հավաստիացրել է, որ այն պատվաստանյութերը, որոնք կան այսօր, լիովին անվտանգ են։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ