Գլխավոր էջ Uncategorized ԱՄՆ-ում COVID-19-ի դեմ պատվաստվածներն արդեն ավելի մեծ թիվ են կազմում, քան մինչ...

ԱՄՆ-ում COVID-19-ի դեմ պատվաստվածներն արդեն ավելի մեծ թիվ են կազմում, քան մինչ օրս վարակվածները

252
0

COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստացած ԱՄՆ քաղաքացիների թիվը գերազանցել է վարակ ունեցողների թիվը: Այս մասին են վկայում փետրվարի 2-ին Bloomberg Vaccine Tracker- ի տվյալները:

Նշվում է, որ արդեն 26,5 միլիոն ամերիկացի ստացել է մեկ կամ երկու դեղաչափ հակավիրուսային պատվաստանյութ: Միացյալ Նահանգներում պատվաստումներն ընթանում են ավելի արագ, քան ցանկացած այլ երկրում: Այժմ Միացյալ Նահանգներում օրական միջինը կատարվում է շուրջ 1,34 միլիոն պատվաստում: Պատվաստումների մեկնարկից հետո ընդամենը վեց շաբաթվա ընթացքում ամերիկացիների գրեթե 7,8% -ը պատվաստանյութի մեկ դեղաչափ է ստացել, իսկ քաղաքացիների 1,8% -ը արդեն պատվաստվել է երկու դեղաչափով:

Մինչդեռ, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, համավարակի սկզբից ի վեր ԱՄՆ-ում գրանցվել է վարակի 26,2 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 443 հազար մարդ:

Հունվարի 8-ին գագաթնակետին հասնելուց ի վեր Միացյալ Նահանգներում յոթօրյա միջին դեպքերի թիվը կրճատվում է գրեթե ամեն օր, բայց գրանցված մահվան դեպքերը դեռ բարձր են: Հունվարին միջին հաշվով օրական գրանցվում էր ավելի քան 3000 մահ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ