Գլխավոր էջ Գլխավոր Ինչու՞ է «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը հանձնվում կոնցիեսիոն կառավարման. Բուժաշխատողի ներկայացրած մանրամասները

Ինչու՞ է «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը հանձնվում կոնցիեսիոն կառավարման. Բուժաշխատողի ներկայացրած մանրամասները

1538
0

Երևանի ավագանու որոշմամբ կոնցիեսիոն կառավարման է հանձնվել «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը: Ավագանուն նիստից անմիջապես հետո ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը խոսեց անհամապատասխանությունների մասին: Փաստաթղթերում բազում անհամաձայնություններ կան: Ծննդատունը տնօրինելու է «Դևի Սան» ԲԲԸ-ն:

Ըստ հրապարակված տեղեկատվության ընկերությունը ներդնելու է մոտ 200 մլն դրամ: Թվերի անհամապատասխանությունը ներկայցրեց Միքայել Մանրիկյանը:

MedMedia-ն հետաքրքրվեց, թե ինչպես ստացվեց, որ ընդամենը 2 տարի առաջ բացված ծննդատունը հայտնվեց նման իրավիճակում:

Ծննդատնից MedMedia-ին հայտնեցին, որ խնդիրը կայանում նրանում, որ բուժկետրոնը բազմաֆունկցիոնալ չէ, վճարովի ծառայությունները քիչ են և այդ իսկ պատճառով էլ չեն կարողանում հոգալ աշխատավարձերի, հարկերի և մյուս պարտադիր ծախսերը, սակյան մեր զրուցակիցը նշեց, որ խնդիրները առաջացել են դեռ վաղուց:

Ծննդատունը նախկինում եղել է 8-րդ հիվանդանոցի կազմում և որևէ խնդիր չի եղել: Աշխատակիցը ներկայացրեց, որ հիմա էլ կոնցիեսիոն կառավարման հանձնելը հարցը չի լուծելու: Ներկայացված նախագծում բազում անհասկանալի հարցեր կան: Մասնավորպես նշված է, որ բաժանմունքներ են բացվելու, իսկ ծննդատունը փաստացի տարածք չունի: Բացի այդ նման բաժանմունքներ բացելու համար սարքավորումներ չկան, դրանք բացակայում են նաև ընկերության գնման ենթակա գույքի ցանկից:

Ծննդատանը հաստատեցին, որ գույքագրում արված չէ, կիսում են ԲՀԿ-ական Միքայել Մանրիկյանի մտահոգությունը: Բուժաշխատողները մտավախություն ունեն, որ ծննդատունը կարող է փակվել նման գործելաոճի և սխալ կառավարման արդյունքում:

Ըստ Մանրիկյանի,  ներկայցվել էր, որ բժշկական սարքավորումների ձեռք բերման համար պետք է ներդրվեր մոտ 87 մլն դրամ, բայց նախագծում նշված է 175 մլն դրամ։ Ըստ Մանրիկյանի համապատասխան պաշտոնեան չի կարողացավ  բացատրել անհամապատասխանության պատճառը։

Նշված է, որ վերապատրաստման համար տրվում 2 մլն դրամ, սակայն ըստ խմբակցության ղեկավարի դա չնչին գումար է վերապատրաստաման համար։

3,5 մլն դրամ է հատկացվելու Երևան քաղաքում գոզադներ տեղարելու համար, որի գումարային շեմը Մանրիկյանը ծիծաղելի է համարում

Ըկներությունը քաղաքային բյուջե է վերադարձնելու մոտ 61 մլն դրամ, որը ամենապարզ հաշվարկիների դեպքում անգամ չափազանց քիչ է։ Ըստ փաստաթղթի ակնկալվող եկամուտը մոտ 94 մլն դրամ, որը ևս չափազանց քիչ է ներկայցված։ Միքայլել Մանրիկյանը առաջարկում է գումարը վերցնել քաղաքային պահետային ֆոնդից կամ շենքը հանձնել վարձակալության։

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ