Գլխավոր էջ Նորություններ 8 անգամ ավելի վարչական վարույթ և շուրջ 247 մլն դրամի տուգանք 2019թ․-ին․...

8 անգամ ավելի վարչական վարույթ և շուրջ 247 մլն դրամի տուգանք 2019թ․-ին․ ԱԱՏՄ

1092
0

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) 2019թ․ ստացված դիմում-բողոքների հիման վրա և սեփական նախաձեռնությամբ հարուցել է 1674 վարչական վարույթ՝ 2018-ի համեմատ 8 անգամ ավելի։

Նշանակվել է շուրջ 500 տուգանք՝ ընդհանուր առմամբ շուրջ 247 մլն դրամի չափով։

ԱԱՏՄ-ի ստացած ամենաշատ դիմում-բողոքներն առնչվել են սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտին՝ 161։ Այս առումով հարուցվել է 1069 վարչական վարույթ։

Վարչական վարույթների արդյունքում հայտնաբերված խախտումների համար տնտեսավարող սուբյեկտներին տրվել է 772 կարգադրագիր՝ խախտումները վերացնելու համար։

No photo description available.

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ