Գլխավոր էջ Նորություններ Գիտնականները ուղեղի համար անլար լիցքավորմամբ իմպլանտ են մշակել

Գիտնականները ուղեղի համար անլար լիցքավորմամբ իմպլանտ են մշակել

336
0

Korea Advanced Institute of Science and Technology-ից (KAIST) հետազոտողների խումբը պատրաստել է ուղեղի փոքրագույն իմպլանտ, որը կարելի է լիցքավորել դրսից անլար ցանցով, եւ որի միջոցով կարելի է ուղեղային շղթաները կառավարել երկար ժամանակահատվածում՝ առանց մարտկոցը փոխելու անհրաժեշտության:

Սարքը պատրաստված է գերփափուկ եւ բիոհամատեղելի պոլիմերներից, որոնք կենդանի օրգանիզմի հյուսվածքների հետ երկարատեւ համատեղելիություն են ապահովում, հայտնում է Medicalxpress.com-ը: Դեւայսը, որը հագեցած է միկրոմետրային չափի (աղի հատիկի չափի) լուսադիոդներով, որոնք տեղակայված են ուլտրաբարակ (մարդու մազի հաստության) հաղորդիչների վրա, կարող է առանց լարերի լույսի միջոցով կառավարել  ուղեղի խորը շերտերում թիրախային նեյրոնները:

Պրոֆեսոր Ջե-Վունգ Չժոնի մշակումը, որը ներկայացված է Nature Communications-ում, կարելի է մեծ առաջքայլ համարել իմպլանտացվող նեյրոնային սարքի համեմատությամբ, որը նա մշակել էր 2019 թվականին: Նախորդ տարբերակը կարող էր առաքել մի քանի դեղեր եւ ապահովել սմարթֆոնի միջոցով անլար ցանցով լուսային խթանմամբ բուժումը:

Հետազոտական խումբը դեւայսի թարմացված տարբերակի համար մշակել է ամբողջությամբ իմպլանտացվող փափուկ օպտոէլեկտրոնային համակարգ, որը կարելի է հեռավար կառավարել սմարթֆոնի միջոցով: Այս հետազոտությունը ամսագրում հրապարակվել է 2021 թվականի հունվարի 22-ին:

Նոր սարքում օգտագործվող անլար լիցքավորման տեխնոլոգիան վերացնում է այսօր գոյություն ունեցող ուղեղի իմպլանտների սահմանափակումները:

Վերջին շրջանում անլար իմպլանտացվող սարքերի տեխնոլոգիան հանրահայտ է դարձել որպես լարերով սովորական իմպլանտների այլընտրանք, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ուղեղի հետազոտության ժամանակ ազատ շարժվող կենդանիների մոտ նվազագույնի հասցնել սթրեսը եւ բորբոքումը, ինչն իր հերթին մեծացնում է սարքերի ծառայության ժամկետը:

Նման սարքերը, սակայն, պահանջում են կա՛մ լիցքաթափված մարտկոցների փոխարինման պարբերական վիրահատություններ, կա՛մ հատուկ զանգվածեղ սարքեր, որոնք ապահովում են անլար կապը եւ լիցքավորումը, բայց սահմանափակում են հետազոտողների հնարավորությունները:

Հետազոտողները համոզված են, որ այս տեխնոլոգիան կարող է նոր հնարավորություններ ստեղծել ուղեղի ուսումնասիրությունների եւ ուղեղի ու այլ օրգանների շատ հիվանդությունների բուժման համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ