Գլխավոր էջ Uncategorized Սերժ Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով

Սերժ Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով

387
0

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կորոնավիրուսով վարակվելու պատճառով հունվարի 17-ից գտնվում է կարանտինի մեջ և հունվարի 28-ին չի այցելի «Եռաբլուր», հայտնում է News.am-ը՝ նախագահի գրասենյակին հղումով:

Սարգսյանի գրասենյակից նշել են, որ երրորդ նախագահը հետաձգել է իր բոլոր հանդիպումներն ու այցելությունները։

Գրասենյակից հայտնել են նաև, որ Սարգսյանի ինքնազգացողությունը լավ է, ապաքինվում է տանը, վիրուսը հաղթահարում է առանց բարդությունների:

Սերժ Սարգսյանի անունից հունվարի 28-ի առավոտյան ծաղկեպսակ է դրվել Եռաբլուրում:

Նոյեմբերի 20-ին 58 տարեկանում կորոնավիրուսից մահացել էր Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ