Գլխավոր էջ Նորություններ Ոչ մի ՄԻԱՎ վարակակիր չի դիմի պոլիկլինիկա. Սոֆյա Հովսեփյան

Ոչ մի ՄԻԱՎ վարակակիր չի դիմի պոլիկլինիկա. Սոֆյա Հովսեփյան

1347
0

«Այդպես էլ չեն գնահատվել «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի  և «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց»-ի միացման դեպքում օգուտները, վնասները, արդյունավետությունը, ծախսարդյունավետությունը, հնարավոր խնդիրներն ու ռիսկերը, և դրանց հաղթահարման ուղիները »,- ԱԺ ելույթի ժամանակ  այս մասին ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ չնայած Առողջապահության նախարարության պարզաբանմանը, թե օպտիմալացումը կատարվում է այդ հիվանդության դեմ պայքարի միջազգային առաջարկների շրջանակներում, չի նշվել` որ կառույցի առաջարկն է, ինչ ուսումնասիրություններ են արվել և ինչպիսին պետք է լինի կենտրոնի ծառայությունները:

«Խորհրդատու Լև Զոհրաբյանն ասել է, թե բուժումն արդեն պետք է առաջնային օղակներ, այնտեղ, որտեղ կան վարակաբաններ: Միայն այս միտքը սարսափեցնում է, միայն նրա համար, որ առաջնային օղակը համարվում է պոլիկլինիկան: Որևէ ՄԻԱՎ վարակակիր, հաշվի առնելով մեր երկրիի կարծրատիպերը և տեղեկացվածության բացակայությունը, չի դիմի պոլիկլինիկա դեղահաբեր ստանալու համար»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը:

Պատգամավորի խոսքով` եթե ամեն ինչ արվում է ներառականության համար, ապա այս քայլերով հասարակության կողմից կարող են մերժվել ՄԻԱՎ վարակակիրները. գիտելիքների և իրազեկվածության պակասի պատճառով, ՄԻԱՎ-ն այսօր գնահատվում է որպես վարքագծային խնդիր:

Սառա Հարությունյան 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ