Գլխավոր էջ Նորություններ Ամերիկյան պատվաստանյութն անվտանգ է և արդյունավետ մաշկի քաղցկեղի դեմ

Ամերիկյան պատվաստանյութն անվտանգ է և արդյունավետ մաշկի քաղցկեղի դեմ

323
0

Կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ մաշկի քաղցկեղի դեմ NeoVax ամերիկյան պատվաստանյութն անվտանգ է եւ կամավորներին պաշտպանել է ուռուցքների երկրորդ անգամ հայտնվելուց:

Այս պատվաստանյութի հիմքում դրված է իմունաթերապիայի սկզբունքը. այն իր ազդեցությամբ մարդու սեփական իմունիտետն ուղղում է քաղցկեղային բջիջների դեմ պայքարի վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ նոր պատվաստանյութն օգնում է ոչնչացնել մելանոմայի ագրեսիվ ձեւերը: Դեղամիջոցը ստեղծվել է նեոհակագեների՝ սխալ հավաքված սպիտակուցային մոլեկուլների մասերի հիման վրա, որոնք իրենց ձեւը փոխել են քաղցկեղային բջիջների գենոմում մուտացիաների պատճառով: Առողջ բջիջներում նեոհակագեներ չկան: Գիտնականները նախատեսում են դրանց միջոցով իմունիտետը «ծանոթացնել» քաղցկեղային բջիջների հետ: Այսպիսով, իմունային համակարգը կհարձակվի միայն նեոհակագեներով բջիջների վրա՝ չդիպչելով առողջ հյուսվածքներին:

Գիտնականները անալիզի են ենթարկել 8 կամավորներից վերցված մելանոմայի ագրեսիվ ձեւերի բջիջների նեոհակագեները: Յուրաքանչյուր մարդու համար ստացվել է իր, անհատականացված պատվաստանյութը: Պատվաստանյութը ներարկել են ուռուցքները հեռացնելուց հետո մի քանի ամիս անց՝ հիվանդության վերադարձից խուսափելու համար:

Հետազոտության ժամանակաշրջանը տեւել է 4 տարի, եւ այս ժամանակահատվածում կամավորներից ոչ մեկը չի մահացել, իսկ նրանց իմունիտետը կարողացել է հաջողությամբ հարձակվել քաղցկեղային բջիջների վրա՝ դրանց թույլ չտալով բազմանալ եւ տարածվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ