Գլխավոր էջ Uncategorized Կերակուրի միջոցով կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել

Կերակուրի միջոցով կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել

218
0

Մինչ օրս աշխարհում չի գրանցվել կերակուրի միջոցով կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք: Սենթ Լուիսի Վաշինգտոնյան համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները, սակայն, կարծում են, որ ստամոքսաթթվի նվազումը եւ կերակրափողի բջիջների փոփոխությունը տեսականորեն կարող է այդպիսի ռիսկ ստեղծել:

Սննդամթերքի միջոցով կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը բավականին փոքր է, քանի որ ստամոքսաթթուն հեշտությամբ չեզոքացնում է այդ վիրուսը, ինչպես նաեւ շատ ուրիշ վիրուսներ, հայտնում է Medportal.ru-ն:

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության դեպքում, որով տառապում է մեծահասակ մարդկանց մինչեւ 40 տոկոսը, ստամոքսի պարունակությունը պարբերաբար հետ է ընկնում կերակրափողի մեջ՝ առաջացնելով այրոց եւ վնասելով դրա լորձաթաղանթը: Ժամանակի ընթացքում կերակրափողի բջիջները կարող են փոխվել եւ ձեռք բերել աղիների բջիջների որոշ հատկանիշներ, որոնք կարող են կապվել SARS-Cov-2-ի հետ:

Վաշինգտոնյան համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները ենթադրել են, որ Բարետի համախտանիշով (ռեֆլյուքսային հիվանդության ամենածանր բարդություններից մեկն է) պացիենտները տեսականորեն կարող են վարակվել կորոնավիրուսով կերակրափողի հյուսվածքների միջոցով:

Բարետի համախտանիշով պացիենտների ստանդարտ բուժումը նախատեսում է ստամոքսաթթվի արտազատման ճնշում, իսկ դա իր հերթին կարող է նպաստել կերակուրի միջոցով վիրուսի ներթափանցմանը օրգանիզմ:

Այս վարկածը ստուգելու համար մասնագետներն ուսումնասիրել են Բարետի համախտանիշով 30 պացիենտների կերակրափողի հյյուսվածքները: Նրանք բոլոր նմուշներում ռեցեպտորներ են հայտնաբերել, որոնք կարող էին կապվել վիրուսի հետ: Հետազոտության հեղինակները համեմատելու համար այդ հյուսվածքներից, ինչպես նաեւ առողջ մարդկանց բջիջներից ստեղծել են նաեւ կերակրափողի փոքրացված մոդելներ եւ ստուգել դրանց փոխգործակցությունը ախտածինի հետ:

Պարզվել է, որ կորոնավիրուսն իսկապես կարող է կապվել Բարետի համախտանիշով պացիենտների կերակրափողի բջիջների ռեցեպտորների հետ: Որքան հիվանդությունը բարձիթողի վիճակում է (որքան շատ են կերակրափողի բջիջները ձեռք բերում աղիների բջիջների հատկություններ), այնքան վարակվելու հավանականությունը մեծ է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ