Գլխավոր էջ Նորություններ Առողջապահական ոլորտում կան բազմաթիվ մասնագետներ, որոնք կարող էին լինել նաև նախարարի թեկնածու.Նարեկ...

Առողջապահական ոլորտում կան բազմաթիվ մասնագետներ, որոնք կարող էին լինել նաև նախարարի թեկնածու.Նարեկ Զեյնալյան

328
0

Կարծում եմ, որ առավել ճիշտ կլիներ, որ ոլորտի մասնագետ լիներ կրթությամբ՝ ոլորտի ղեկավարը, քաղաքականություն մշակողը, որովհետև կան բավականաչափ առանձնահատկություններ առողջապահական ոլորտում, որի համար կարծում եմ պետք են մասնագիտական գիտելիքներ։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։

Հարցին՝ կա՞ր նախընտրելի թեկնածու, ում կցանկանար տեսնել նախարարի պաշտոնում՝ Զեյնալյանը նշեց. «Ձեռնպահ կմնամ այդ հարցին պատասխանելուց, բայց առողջապահական ոլորտում կան բազմաթիվ մասնագետներ, որոնք կարող էին լինել նաև նախարարի թեկնածու»։

Դիտարկմանը՝ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ոլորտի թեկնածուների առաջարկություններ եղել են, բայց շատերը չեմ համաձայնել ներկա իշխանությունների հետ աշխատել՝ Զեյնալյանը պատասխանեց. «Միգուցե քննարկվել են տարբեր թեկնածուներ և որոշվել է կանգ առնել այս թեկնածուի վրա»։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ