Գլխավոր էջ Նորություններ Թեժ գիծ` քաղաքացիների բողոքների ու առաջարկների համար

Թեժ գիծ` քաղաքացիների բողոքների ու առաջարկների համար

1324
0

Գործարկվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նոր կայքը՝ https://hlib.am/ հասցեով։ Այս հարթակում հասանելի են տեսչական մարմնի նորությունները, ԱԱՏՄ գործունեությանը, ստուգման տարեկան ծրագրին առնչվող եւ այլ տեղեկություններ։

Տեսչական մարմինը պատրաստ է արդեն նոր՝ 8107 թեժ գծով լսել քաղաքացիների բողոքներն ու առաջարկները՝ իր լիազորությունների շրջանակում դրանց արձագանքելու եւ ընթացք տալու։

Միաժամանակ, որպես թեժ գիծ շարունակում է գործել նաեւ (010) 65 03 05 հեռախոսահամարը։ Դրանով 2019-ին ստացված հարցերի գերակշիռ մասը վերաբերել է աշխատանքային իրավունքի և սանիտարահիգիենիկ ոլորտի խնդիրներին։ Զանգերի ակտիվությունը կտրուկ բարձրացել է հուլիսին՝ պայմանավորված հանրային օբյեկտներում աղմուկի, սննդի որակի, վարակների հավանական ավելացման ու այլ խնդիրների հետ։

Ըստ զանգերի վիճակագրության՝ աճի միտում ունեն հատկապես աշխատանքային իրավահարաբերություններին առնչվող հարցերը։

Քաղաքացիները ԱԱՏՄ հաճախ են զանգահարում հետեւյալ հարցերով՝
* Սանիտարական նորմերի պահպանում,
* Կրթական հաստատություններում սանիտարական նորմերի խախտումներ,
* Դեղերի շրջանառություն և դեղագործություն,
* Աշխատողների անվտանգության ապահովում և առողջության պահպանում,
* Բուժսպասարկման որակ՝ բժշկական փաստաթղթերի լրացման և վարման կարգը
* Աղմուկ,
* Բժշկական թափոնների խնդիրներ,
* Ջրի որակին առնչվող խախտումներ,
* Աշխատավայրում կոլեկտիվ և անհատական պաշպանության միջոցների տրամադրման և կիրառման կարգ եւ այլն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ