Գլխավոր էջ Նորություններ Հարկավոր է ունենալ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ավելի լավ համակարգ. Թորոսյան

Հարկավոր է ունենալ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ավելի լավ համակարգ. Թորոսյան

775
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ռոզա Բաբայանին և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տարածաշրջանային գրասենյակի ռազմավարական տեղեկատվության խորհրդատու Լև Զոհրաբյանին:

Նախարարը շնորհավորել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարին և մաղթել բեղմնավոր գործունեություն:

Լև Զոհրաբյանը ներկայացրել է այն ծրագրերը, որոնք ներկայումս աջակցություն են ստանում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի կողմից Հայաստանում: Միաժամանակ քննարկվել են այս ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերը, այդ թվում` ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի միացումը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին:

Լև Զոհրաբյանը նշել է, որ նրանք աջակցում և ողջունում են այդ քայլը, և շեշտել, որ ծառայությունների մատուցման օպտիմալացումը առողջապահության նախարարության իրավասությունների շրջանակներում է:

«Շնորհակալ եմ, որ գնահատվում են մեր քայլերը: Մենք հաստատակամ ենք և պետք է առաջ գնանք: Հարկավոր է ունենալ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ավելի լավ համակարգ և առհասարակ, վարակիչ բոլոր հիվանդությունների առումով»,- ասել է Արսեն Թորոսյանը:

«Այստեղ հարցը ոչ միայն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կենտրոնի օպտիմալացման մասին է, այլև բոլոր գործընթացների: Թեստավորումը կարճ ժամանակահատված է տևում, բուժումն արդեն պետք է տեղափոխել առաջնային օղակ, այնտեղ, որտեղ վարակաբաններն են նստած»,- ասել է Զոհրաբյանը՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում կաջակցեն թե՛ տեխնիկական, թե՛ գործնական ուղղություններով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ