Գլխավոր էջ Նորություններ Իրականացվել է COVID-19 վարակի հսկողության և կանխարգելման ԱՀԿ առաջարկների ներդրման գործընթացի գնահատում...

Իրականացվել է COVID-19 վարակի հսկողության և կանխարգելման ԱՀԿ առաջարկների ներդրման գործընթացի գնահատում ազգային մակարդակում

216
0

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է.

«Ս.թ. հունվարի 14-15-ը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային գրասենյակում իրականացվել է COVID-19 վարակի հսկողության և կանխարգելման ԱՀԿ առաջարկների ներդրման գործընթացի գնահատում ազգային մակարդակում։

Մի շարք բաղադրիչներ գնահատվել են առավելագույն գնահատականով, մասնավորապես՝ վարակի հսկողության և կանխարգելման գործընթացի ներդրում, անհատական պաշտպանության միջոցների պատշաճ կիրառում։

Նշվել է նաև, որ երկրում իրականացվել են կարևոր միջոցառումներ՝ COVID-19-ի հետ կապված նախապատրաստական, կարողությունների ապահովման աշխատանքներում:
Գնահատումն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ