Գլխավոր էջ Նորություններ Թալասեմիա հիվանդության դեմ պայքարի համար Հայաստանին է նվիրաբերվել «Կելֆեր» դեղը

Թալասեմիա հիվանդության դեմ պայքարի համար Հայաստանին է նվիրաբերվել «Կելֆեր» դեղը

241
0

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Քիշան Դան Դևալին և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին:

Այցի շրջանակներում կողմերը քննարկել են Հնդկաստանի և Հայաստանի միջև շարունակական բնույթ կրող համագործակցությանը և առողջապահության ոլորտին վերաբերող հարցեր, կիսվել երկու երկրում կորոնավիրուսային հիվանդության ներկա իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ, մտքեր փոխանակել պատվաստանյութերի ընտրության առումով:

«Շնորհակալ ենք այս հարցի լուծման գործում Ձեր անձնական ներդրման, իսկ Հնդկաստանի կառավարությանը` Հայաստանին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար»,- ողջունելով հյուրերին` ասել է Անահիտ Ավանեսյանը` հավելելով, որ Հնդկաստանի հետ ակտիվ է համագործակցությունը հատկապես դեղորայքային քաղաքականության ոլորտում:

«Օգտվելով ընձեռված հնարավորությունից` այսօր այստեղ եմ, որ անձամբ փոխանցեմ Ձեզ «Կելֆեր» դեղի խմբաքանակը: Հույս ունեմ, որ այս դեղամիջոց կծառայի իր նպատակին` փրկելով բազում կյանքեր»,- ասել է Քիշան Դան Դևալին:

Նշենք, որ նախկինում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն` ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» հետ համագործակցության շրջանակներում Հայաստանին է նվիրաբերվել «Կելֆեր» դեղը` թալասեմիա հիվանդության դեմ պայքարի համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ