Գլխավոր էջ Uncategorized Ալկոհոլի փոքր չափաբաժինն անգամ կարող է առաջացնել սրտի ռիթմի վտանգավոր խախտում

Ալկոհոլի փոքր չափաբաժինն անգամ կարող է առաջացնել սրտի ռիթմի վտանգավոր խախտում

262
0

Ալկոհոլի անգամ փոքր չափաբաժինը կարող է առաջացնել սրտի ռիթմի վտանգավոր խախտում: Այդ մասին նշվում է European Heart Journal-ում հրապարակված հայտարարությունում:

Medportal.ru-ի հաղորդմամբ՝ բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ ալկոհոլի չարաշահումը կապված է առիթմիայի ռիսկի մեծացման հետ: Սակայն մինչեւ վերջին տարիները գիտնականները հստակ չգիտեին, թե ինչպես է ազդում փոքր չափաբաժնով ալկոհոլի օգտագործումը նախասրտի առիթմիայի վրա:

Նոր հետազոտությունում գերմանացի գիտնականները վերլուծել են 24-97 տարեկան ավելի քան 100 000 մարդու տվյալները: Մասնակիցները միջինում դիտարկվել են շուրջ 13 տարի:

Պարզվել է, որ մարդկանց մոտ, որոնք օգտագործում են միջինում օրական մեկ բաժին ալկոհոլ, նախասրտի առիթմիայի ռիսկը բարձրանում է 16 տոկոսով՝ ի տարբերություն մարդկանց ցուցանիշների, որոնք չեն օգտագործում ալկոհոլ ամեն օր: Այդ հետազոտության մեջ ալկոհոլի մեկ չափաբաժինը ենթադրում է 12 միլիլիտր մաքուր սպիրտ (330մլ գարեջուր, 120 մլ գինի): Անգամ ալկոհոլի սիմվոլիկ չափաբաժինը մեծացրել է նախասրտի առիթմիայի առաջացման հավանականությունը. Օրական 2 միլիլիտրը գիտնականները կապել են ռիսկի 2 տոկոսի հետ: Ուշագրավ է, որ ռիսկն աճել է ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց շրջանում:

Սրտի ռիթմի վրա ալկոհոլի հնարավոր բացասական ազդեցությունը դիտարկելիս գիտնականները նշում են, որ ոգելից խմիչքներն ունակ են առաջացնել առիթմիա: Դրանով բացատրում են այսպես կոչված տոնական սրտի ախտանիշը, որի դեպքում սրտամկանի առիթմիան ժամանակավորապես ի հայտ է գալիս գրեթե բոլոր առողջ մարդկանց մոտ հանգստյան եւ տոնական օրերին ալկոհոլ չարաշահելուց հետո:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ