Գլխավոր էջ Նորություններ ԼՂ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մոտ 100 ռուս խաղաղապահ

ԼՂ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մոտ 100 ռուս խաղաղապահ

244
0

Մեկ օրում Լեռնային Ղարաբաղում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մոտ 100 ռուս խաղաղապահ։ ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ պատվաստվել են Մարտունու և Մարտակերտի շրջանների 3 դիտակետերի զինծառայողները

Ինչպես երեկ հայտնել էինք, ռուս խաղաղապահների համար ԼՂ է մատակարարվել «Спутник V» պատվաստանյութի 2000 դեղաչափ։
Պատվաստումը կիրականացվի երկու փուլով։

«Спутник V»-ն Ռուսաստանում և աշխարհում հակակորոնավիրուսային առաջին պատվաստանյութն է։ Այն գրանցվել է օգոստոսի 11-ին, արդյունավետությունը կազմում է 91․4 տոկոս։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ