Գլխավոր էջ Uncategorized Սայլակ, քայլակ ստանալու համար նոր կարգ կգործի․ փոփոխություններ՝ բժշկասոցիալական կարգում

Սայլակ, քայլակ ստանալու համար նոր կարգ կգործի․ փոփոխություններ՝ բժշկասոցիալական կարգում

364
0

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ գործադիրը որոշել է փոփոխություններ կատարել բժշկասոցիալական կարգում: Նախագիծը, մասնավորապես, վերաբերում է վիրավոր զինվորներին կամ քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամադրելուն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի հիշեցմամբ՝  գործող կարգով աջակցող սարքեր՝ սայլակ, քայլակ ստանալու համար քաղաքացին պետք է ունենար հաշմանդամության խումբ. իսկ կարգը տրամադրվում է բուժումն ավարտելուց հետո: Կատարված փոփոխությամբ՝  հնարավորություն է ստեղծվում տալ անհրաժեշտ սարքերը՝  առանց խմբի տրամադրման գործընթացն ավարտելու:

«Փոփոխությամբ նաև ոչ թե կարիք ունեցող քաղաքացին է գնում-գալիս կառավարություն կամ նախարարություն, նախարարությունն ինքն է գնում, կարիքները գնահատում։ Ժամանակին այս թեմայով քննարկում ենք ունեցել»,-հավելել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ