Գլխավոր էջ Նորություններ Աշխարհի քանի՞ երկիր է սկսել պատվաստումները կորոնավիրուսի դեմ

Աշխարհի քանի՞ երկիր է սկսել պատվաստումները կորոնավիրուսի դեմ

248
0

Աշխարհի ավելի քան 40 երկրում սկսվել է 5 տարբեր պատվաստանյութերի կիրառմամբ կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստման արշավը։ Ճեպազրույցի ժամանակ նման տվյալներ է ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի օգնական Բրյուս Էյլվարդը։

Նշվում է, որ կազմակերպությունն աշխատում է պատվաստման գործընթացի արագացման ուղղությամբ, հատկապես ցածր եկամուտներ ունեցող երկրներում։

«Ինտերֆաքսն» իր հերթին հայտնում է, որ ԵՄ-ում ամերիկյան Moderna ընկերության մշակած պատվաստանյութի առաջին խմբաքանակները ստացել են Բելգիան, Գերմանիան, Նիդերլանդները և Ֆրանսիան։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ