Գլխավոր էջ Uncategorized Բերգամոտը կարող է արդյունավետ լինել քաղցկեղի բջիջների դեմ պայքարում

Բերգամոտը կարող է արդյունավետ լինել քաղցկեղի բջիջների դեմ պայքարում

426
0

Բերգամոտը կարող է լինել այն մթերքը, որը կարող է ոչնչացնել քաղցկեղի ցողունային բջիջները՝ առանց առողջ բջիջներին վնասելու: Այս եզրակացությանն են հանգել Կալաբրիի եւ Սոլֆորդի համալսարանների գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Bioenergetics-ում:

Բերգամոտը, ինչպես պարզել են գիտնականները, պարունակում է բրուտերիդին եւ մելիտիդին նյութեր, որոնք արդյունավետորեն ճնշում են խոլեստերինի ֆերմենտները, ինչպես նաեւ նպաստում են քաղցկեղի ցողունային բջիջների ոչնչացմանն ու բաժանման դադարեցմանը: Ավելին, ի տարբերություն ստատինային դեղերի, որոնք այսօր օգտագործվում են խոլեստերինի դեմ պայքարում, բերգամոտը չունի կողմնակի ազդեցություններ:

Հետազոտողների կարծիքով՝ ապագայում բերգամոտը կարող է հիմք դառնալ նոր ոչ թունավոր դեղեր ստեղծելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ