Գլխավոր էջ Նորություններ Արձանագրվել են շմոլ գազից թունավորման դեպքեր

Արձանագրվել են շմոլ գազից թունավորման դեպքեր

461
0

Հունվարի 9-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 20:10-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1933թ. ծնված Գ. Ա.-ն: Այս մասին տեղեկացրին ԱՀ ոստիկանությունից։

Ստուգմամբ պարզվել է, որ Գ. Ա.-ն թունավորումը ստացել է նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված գազօջախից արտանետած շմոլ գազից:

Հունվարի 9-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ ժամը 22:20-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակչուհի, 1989թ. ծնված Գ. Ս.-ն, իսկ ժամը 23:20-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ են ընդունվել նույն բնակարանի բնակիչներ՝ 2015թ. ծնված Ա.Ս.-ն, 2015թ. ծնված Վ. Ս.-ն և 2018թ. ծնված Է. Ս.-ն:

Ստուգմամբ պարզվել է, որ վերջիններս շմոլ գազի թունավորումը ստացել են նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, իրենց բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ