Գլխավոր էջ Նորություններ ՌԴ առողջապահության նախարարությունը «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի հետազոտության թույլտվություն է տվել

ՌԴ առողջապահության նախարարությունը «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի հետազոտության թույլտվություն է տվել

319
0

ՌԴ առողջապահության նախարարությունը  Գամալեյա կենտրոնին «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի հետազոտության թույլտվություն է տվել: Համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է Ռուսաստանի առողջապահության նախարարության հետազոտությունների իրականացման թույլտվությունների պետական ռեգիստրի կայքում:

Նշվում է, որ հետազոտություններին կմասնակցի 150 կամավոր։ Միջոցառումներն անցկացվելու են երեք բժշկական կազմակերպություններում՝ ՌԴ առողջապահության նախարարության Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան պետական բժշկական համալսարանում, «Էկո-անվտանգություն» գիտահետազոտական կենտրոնում և ՌԴ առողջապահության նախարարության Ա. Ա. Սմորոդինցևի անվան գրիպի գիտահետազոտական ինստիտուտում:

«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի մասին ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքերով ՝ տվյալ դեղամիջոցի գործողության տևողությունը քիչ կլինի, սակայն ավելի շատ մարդկանց պատվաստելու հնարավորություն կստեղծվի:

Ինչպես ավելի ուշ պարզաբանել է Գամալեյա կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգ, «Սպուտնիկ Լայթ»-ի կիրառման իմունիտետը ձևավորվում է երեք շաբաթվա ընթացքում և կպահպանվի 3-4 ամսվա ընթացքում: Նման դեղամիջոցի կիրառման գլխավոր խնդիրն է նվազեցնել կորոնավիրուսային վարակից մահացությունների թիվը այն երկրներում, որտեղ մահացությունը շատ բարձր է։ Ընդ որում, Ռուսաստանում կկիրառվի ավանդական պատվաստումը երկու բաղադրիչներով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ