Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Diamond Princess զբոսանավի վրա ևս 60 մարդ է վարակվել կորոնավիրուսուվ

Diamond Princess զբոսանավի վրա ևս 60 մարդ է վարակվել կորոնավիրուսուվ

1440
0

2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների թիվը կարանտինի մեջ գտնվող զբոսանավի վրա ավելացել է ևս 60-ով՝ հասնելով 130-ի: Այդ մասին հայտնում է NHK հեռուստաալիքը՝ հղում անելով Ճապոնիայի առողջապահության նախարարությանը:Զբոսանավում ընդհանուր 3700 մարդ կա, ներառյալ զբոսանավի անձնակազմը և ուղևորները:

Նշվում է, որ 600 մարդ կարիք ունի պրոֆիլակտիկ կամ որևէ այլ հիվանդության համար նախատեսված դեղամիջոցների: Ճապոնական իշխանությունները խոստացել են համապատասխան միջոցներն ուղարկել զբոսանավ:

Հիշեցնենք, որ Diamond Princess-ը հունվարի 20-ին նավարկության էր դուրս եկել ճապոնական Յոկոհամա քաղաքից՝ Կագոսիմա-Հոնկոնգ-Օկինավա երթուղով: Նավը պետք է վերադառնար փետրվարի 4-ին: Բայց Հոնկոնգից 80-ամյա ուղևորի մոտ ի հայտ է եկել թոքաբորբ՝  առաջացած նոր կորոնավիրսուսից:

Ավելի ուշ մի քանի մարդ ևս բողոքել է վատ ինքնազգացողությունից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ