Գլխավոր էջ Նորություններ Moderna ընկերությունը նախատեսում է պատվաստանյութի մինչեւ 1 միլիարդ դեղաչափ արտադրել COVID-19-ի դեմ

Moderna ընկերությունը նախատեսում է պատվաստանյութի մինչեւ 1 միլիարդ դեղաչափ արտադրել COVID-19-ի դեմ

447
0

Նուբար Աֆեյանի Moderna Inc. ընկերությունը նախատեսում է 600 միլիոնից 1 միլիարդ դեղաչափ COVID-19-ի դեմ պատվաստանյութ արտադրել այս տարի: Այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը:

Նրա խոսքով` Moderna-ն պատվաստանյութի 500 միլիոն դեղաչափի պատվեր է ստացել եւ կարող է առնվազն 600 միլիոն դեղաչափ արտադրել, ասել է նա: Նա նշել է, որ խումբն աշխատում է 1 միլիարդ դեղաչափի թիրախին հասցնելու կամ նույնիսկ գերազանցելու ուղղությամբ:

Բանսելը հատյնել է, որ դեռ պարզ չէ, թե որքան կգործեն պատվաստանյութերի արտադրած հակամարմինները, սակայն հավելել է, որ դա կարող է մի քանի տարի տեւել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ