Գլխավոր էջ Սոցիալական Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականների հերթական խմբին

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականների հերթական խմբին

4821
0

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականների հերթական խմբին, ովքեր ՀՀ տարածքից վերադարձել են ԼՂ իրենց տները:

Երևանից Ստեփանակերտ ավոտոբուսներով տեղափոխվել է 178 փախստական: Այս մասին հայտնսւմ է ՌԴ Պն կայքը:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի հիմնական բնակության վայր է տեղափոխվել արդեն 47 653 փախստական:

Ռուս խաղաղապահ զորակազմի զինծառայողները ապահովել են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց հիմնական բնակության վայր, ցուցաբերել են հումանիտար օգնություն: Ռուս խաղաղապահ զորակազմի օգնությամբ վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածների օբյեկտները:

Իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և 23 դիտակետերում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ