Գլխավոր էջ Նորություններ Ինչու՞ է կարևոր օտար լեզու սովորելը

Ինչու՞ է կարևոր օտար լեզու սովորելը

2568
0

Մի շարք մասնագետներ պնդում են, որ օտար լեզուների իմացությունը օգտակար է ուղեղի աշխատանքի համար։

«Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց»-ի հետազոտությունները ցույց են տվել՝ մի քանի օտար լեզուների տիրապետելը դրական է ազդում մարդկային ուղեղի աշխատանքի վրա։ Այս մասին գրում է «РИА Новости»-ն։

Հատկանշական է որ, պոլիգլոտները (հինգ և ավելի լեզուների տիրապետող անձինք) ավելի ուշադիր են և հեշտությամբ են ադապտացվում բազմաֆունկցիոնալ առաջադրանքեր կատարելուն։

Տեսությունն այսպիսին է՝ որքան լավ է մարդը տիրապետում երկրորդ լեզվին, այնքան շատ է օգտվում դրանով առօրյայում։  Հետևաբար ավելի հաճախ է անհրաժեշտություն զգացվում ուշադրությունը կետրոնացնել ոչ միայն մայրենի լեզվի, այլև օտար լեզվի վրա, որի  շնորիվ լավանում է ճանաչողական համակարգի աշխատանքը։

Մասնագետները կամավոր ուսանողների շրջանում ստուգել են լեզվի իմացության և ճանաչողական հսկողության աստիճանը։ Վերջիններս որքան լավ էին տիրապետում լեզվին, այնքան արագ էին լուծում թեստի խնդիրները (ուսանողներից պահանջվում էր մաքսիմալ արագ սեղմել կոճակին՝ համապատասխան առաջադրանքի էկրանին երևալուց հետո)։

Աննա Գալուստյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ