Գլխավոր էջ Նորություններ COVID-19-ի դեմ պատվաստվողների շրջանակն ընդլայնվել է

COVID-19-ի դեմ պատվաստվողների շրջանակն ընդլայնվել է

424
0
ST PETERSBURG, RUSSIA - DECEMBER 18, 2020: A man gets the Russian Gam-COVID-Vak (Sputnik V) vaccine against COVID-19 in a vaccination room at city hospital No 120. Peter Kovalev/TASS Ðîññèÿ. Ñàíêò-Ïåòåðáóðã. Âî âðåìÿ âàêöèíàöèè îò êîðîíàâèðóñà COVID-19 âàêöèíîé "Ãàì-ÊÎÂÈÄ-Âàê" (òîðãîâàÿ ìàðêà "Ñïóòíèê V") â ïðèâèâî÷íîì êàáèíåòå ãîðîäñêîé ïîëèêëèíèêè ¹ 120. Ïåòð Êîâàëåâ/ÒÀÑÑ

Երկուշաբթի օրվանից կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար Մոսկվայում կգրանցեն բանկային և ֆինանսական ոլորտի աշխատակիցներին, բյուջետային, քաղաքային և տարածաշրջանային կառավարման մարմինների աշխատակիցներին: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

«Որպեսզի COVID-19-ի դեմ պատվասատանյութը հասանելի դառնա Մոսկվայի բնակիչներին, երկուշաբթի՝ հունվարի 4-ից պատվաստման գրանցումներ բացվում են բանկային և ֆինանսական ոլորտի , բյուջետային, քաղաքային և տարածաշրջանային կառավարման մարմինների աշխատակիցների համար»,- իր բլոգում գրել է Սոբյանինը:

Նա հավելել է, որ պատվաստման համար նախատեսված կենտրոններն  աշխատում են շուրջօրյա ռեժիմով, առանց հանգստյան օրերի:

Մոսկվայի իշխանությունները մտադիր են պատվաստել 6-7 մլն մարդու: Մոսկվայի քաղաքապետի խոսքերով, պատվաստումներից հետո Ռուսաստանի մայրաքաղաքի բնակիչները կարող են վերադառնալ բնականոն կյանքի՝ առանց սահմանափումների:

Մոսկվայում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են դեկտեմբերի 5-ից: Քաղաքում բացվել է պատվաստումների 70 կենտրոն:

Մոսկվայում կորոնավիրուսի դեմ կարող են պատվաստվել կրթության, առողջապահության, մշակույթի, առևտրի , պետական ծառայությունների մատուցման  բազմաֆունկցիոնալ  կենտրոնների, սոցիալական ծառայությունների, տրանսպորտի, էներգետիկայի, արդյունաբերության ոլորտի աշխատակիցները, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչները:
Դեկտեմբերի 28-ից պատվաստման համար գրանցվելու հնարավորություն   է տրվել նաև կոմունալ ծառայության , սպորտային կառույցների, իրավապահ մարմինների աշխատակիցներին, կամավորներին, որոնք զբաղված են ոչ կոմերցիոն և կրոնական կազմակերպություններում և Մոսկվայի 60 -ից բարձր տարիք ունեցող բնակիչներին։
Իսկ դեկտեմբերի 30-ից  պատվաստվելու համար գրանցվում են նաև Մոսկվայի այն բնակիչները, որոնք քրոնիկական հիվանդություններ ունեն, շինարարական կազմակերպությունների աշխատակիցները և 18-ից բարձր տարիք ունեցող ուսանողները:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ