Գլխավոր էջ Նորություններ Թրամփը երկարաձգել է վիզաների մի շարք կատեգորիաների ժամանակավոր արգելքը

Թրամփը երկարաձգել է վիզաների մի շարք կատեգորիաների ժամանակավոր արգելքը

446
0

Դոնալդ Թրամփը երկարաձգել է ներգաղթի և աշխատանքային վիզաների մի շարք կատեգորիաների ժամանակավոր արգելքը: Այսպիսով, Ջո Բայդենի նախագահության ստանձման պահին այս սահմանափակումները կշարունակեն ուժի մեջ մնալ:

Նոր նախագահի երդմնակալությունից 20 օր առաջ Թրամփը ստորագրեց հրամանագիր եռամսյա ժամկետով երկարաձգելու վիզային սահմանափակումները, որոնք ներդրվել էին ապրիլին և ընդլայնվել հունիսին:

Թրամփն ասել է, որ սահմանափակումներն անհրաժեշտ են կորոնավիրուսային համաճարակի պատճառով տնտեսական անկման պայմաններում աշխատատեղերի հասանելիությունը քաղաքացիների համար առաջնային դարձնելու նպատակով:

«COVID-19- ի ազդեցությունն ԱՄՆ աշխատաշուկայի և հասարակության առողջության վրա շարունակում է մտահոգիչ մնալ», – հինգշաբթի օրը հայտարարել է Թրամփը` անդրադառնալով գործազրկության մակարդակին, բիզնեսի վրա համաճարակի ունեցած ազդեցությանը և համավարակի աճող դեպքերին:

Ժամանակավորապես չեն տրամադրվում նաև այլ տեսակի վիզաներ, ներառյալ J-1 սպասարկման ոլորտի համար, H-1B և H-2B վիզայի տեսակներ ունեցողների ամուսինների համար, ինչպես նաև կորպորատիվ L տեսակի վիզան՝ համապատասխան աշխատակիցներին ԱՄՆ տեղափոխելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ