Գլխավոր էջ Uncategorized Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2012 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2012 նոր դեպք

367
0

Դեկտեմբերի 29-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2012 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 224 155 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 13 451 թեստավորում։

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2 638 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 208 951 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 25 մարդ, ընդհանուր՝ 2 443:

Կարանտինային գոտում է գտնվում 401 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 5 480 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 1 287 պացիենտ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ