Գլխավոր էջ Uncategorized ԱՀԿ-ն կաջակցի Վրաստանին պատվաստանյութի ստացման հարցում

ԱՀԿ-ն կաջակցի Վրաստանին պատվաստանյութի ստացման հարցում

301
0

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյեսուսի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում վերջինս բարձր է գնահատել վրացական իշխանությունների ձեռնարկած միջոցառումներն ինչպես վիրուսի տարածումը կանխելու առաջին փուլում, այնպես էլ վարակի տարածման երկրորդ ալիքի ընթացքում:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են աշխարհւմ մեկնարկի սկսման թեմային, ինչպես նաև Գախարիայի հրամանով ստեղծված հատուկ հանձնաժողովի գործունեությանը, որն ակտիվորեն աշխատում է պատվստանյութի մատակարարումները երկիր շուտափույթ սկսելու ուղղությամբ։

ԱՀԿ գլխավոր տնօրենը հայտնել է, որ կազմակերպությունը պատրաստ է աջակցել Վրաստանին պատվաստանյութերի մատակարարման հետ կապված հարցերում, որպեսզի երկիրը հնարավորինս շուտ ստանա առաջին չափաբաժինները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ