Գլխավոր էջ Uncategorized ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը հրաժարվել է պատվաստվել «Սպուտնիկ V» պատվաստանյութով

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը հրաժարվել է պատվաստվել «Սպուտնիկ V» պատվաստանյութով

339
0

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը հրաժարվել է ռուսական «Սպուտնիկ V» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով պատվաստվելու ՌԴ ԱԳՆ-ի ամանորյա առաջարկից: Այս մասին հաղորդել է դեսպանատան մամուլի քարտուղար Ռեբեկա Ռոսը:

«Դեսպանը ցանկանում է շնորհակալություն հայտնել ՌԴ ԱԳՆ-ին պատվաստանյութն առաջարկելու կապակցությամբ, սակայն չի ցանկանում պատվաստվել Ռուսաստանի քաղաքացիների համար նախատեսված պատվաստանյութով»,- գրել է Ռոսը Twitter-ի իր էջում:

Նա նաև իր ուրախությունն է հայտնել ամերիկայն երկու պատվաստանյութի հաստատման կապակցությամբ, որոնք «օգնում են մարդկանց պայքարել կորոնավիրուսի դեմ ԵՄ-ում, Մեծ Բրիտանիայում, Հարավային Ամերիկայում և ԱՄՆ-ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ