Գլխավոր էջ Պաշտոնական Առողջապահության անվտանգության ազգային համակարգի համագործակցության շրջանակներում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Առողջապահության անվտանգության ազգային համակարգի համագործակցության շրջանակներում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

9636
0
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Կորեայի Հանրապետության Առողջության ապահովագրության դիտարկման և գնահատման ծառայության նախագահ Սուն Մին Կիմն առողջապահության անվտանգության ազգային համակարգի համագործակցության շրջանակներում առցանց ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:
Հիմք ընդունելով երկու երկրի միջև դրական փորձը` այս քայլով կողմերն ամրապնդում և ընդլայնում են համագործակցությունն ու հարաբերությունները:
«Շատ եմ կարևորում Առողջության ազգային անվտանգության համակարգում Հայաստանի առողջապահության նախարարության և Կորեայի առողջության ապահովագրության դիտարկման և գնահատման ծառայության համագործակցությունը և ուրախ եմ, որ այսօր ստորագրում ենք փոխըմբռնման հուշագիր այս ուղղությամբ»,- ողջունելով Սուն Մին Կիմին ասել է Արսեն Թորոսյանը:
Հուշագրի համաձայն՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ըստ անհրաժեշտության պարբերաբար կազմակերպել հանդիպումներ՝ ուղղված առողջապահության անվտանգության ազգային համակարգի ամրապնդմանը:
Միաժամանակ, նախատեսվում է փորձի փոխանակում ռազմավարական գնումների իրականացման մեխանիզմների շրջանակում, կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ առողջապահության որակի գնահատման, դեղորայքային քաղաքականության, առողջապահական ռեսուրսների արդյունավետ կառավարման, առողջապահության քաղաքականության մշակման նպատակով տեղեկատվական հաղորդակցման համակարգի առավել արդյունավետ կիրառման ուղղություններով:
Կողմերը հույս են հայտնել, որ 2021 թվականը խաղաղ և ապահով տարի կլինի և հնարավորություն կընձեռի իրագործելու նախանշված բոլոր ծրագրերն ու անելիքները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ