Գլխավոր էջ Medmedia TV Մի՞թե մենք այնքան մեծ ազգ ենք, որ կարող ենք մեզ թույլ տալ...

Մի՞թե մենք այնքան մեծ ազգ ենք, որ կարող ենք մեզ թույլ տալ պառակտվել. բժիշկ

4096
0

Երկրում տիրող ներքաղաքական իրավիճակից անմասն չեն մնում բազմաթիվ ոլորտի ներկայացոիցիչներ։ Օրեր առաջ, մի խումբ բժիշկներ նախաձեռնեցին ստորագրահավաք՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի հրաժարականը։ Նրանց միացան մի քանի հարյուր բժիշկներ ու բուժաշխատողներ։ Բժիշկ-անեսթեզիոլոգ Էդուարդ Պետրոյանի հետ զրուցեցինք քաղաքական իրավիճակից նաև արցախյան պատերազմից։ Մեզ հետ զրույցում բժիշկը նշեց․«Ամեն հարցում պետք է լինեն պրոֆեսիոնալներ։ Երկու ու կես տարի է մեզ ղեկավարում են դելիտանտներ և դա անտանելի է։ Իրենք իրենց դիլետանտությամբ մեզ տանում են կործանման։ Ես երբեք չեմ մտածել երկիրը լքելու մասին, բայց այս պահին մտածում եմ, քանի որ իմ երեխաների ապագան այս պահին, այս երկրում չեմ տեսնում։ Հուսամ, որ մոտ ժամանակներում ինչ որ բան կփոխվի և միգուցե ես այդ որոշումից հետ կանգնեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ