Գլխավոր էջ Նորություններ Ինչպիսի՞ դերակատարում ունի ուրցագեղձը հղիության ժամանակ

Ինչպիսի՞ դերակատարում ունի ուրցագեղձը հղիության ժամանակ

397
0

Ուրցագեղձը (թիմուս) շատ կարեւոր դերակատարում ունի, հատկապես հղիության ժամանակ, պարզել է Բրիտանական Կոլումբիա համալսարանի ղեկավարած միջազգային հետազոտական խումբը: Պարզվում է, որ այն կանխում է վիժումը եւ հղիների մոտ դիաբետի զարգացումը:

Իգական սեռական հորմոնները գեղձում կարեւոր փոփոխություններ են առաջացնում, ինչը նպաստում է հատուկ Treg-բջիջների արտադրմանը, հայտնում է Medical Express-ը: Գիտնականները ուշադրություն են դարձրել նաեւ RANK ռեցեպտորի վրա, որն արտահայտվում է ուրցագեղձում: Հետազոտությունները ցույց են տվել, որ այս ռեցեպտորից զուրկ մկների մոտ հղիության ժամանակ Treg-ի արտադրումը խախտված էր, ինչը նվազեցրել է ընկերքում Treg-ի քանակությունը, մեծացրել վիժումների թիվը եւ նպաստել դիաբետի զարգացմանը. փորձարկվող մկների մոտ հայտնաբերել են արյան մեջ շաքարի եւ ինսուլինի բարձր մակարդակ ու անոմալ բարձր քաշ:

Առողջ հղիության դեպքում Treg-ը տեղաշարժվում է դեպի մոր ճարպային հյուսվածք՝ կանխելով բորբոքումը եւ օգնելով վերահսկել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Փորձը նաեւ ցույց է տվել, որ RANK ռեցեպտոր չունեցող մկները շարունակել են ամբողջ կյանքի ընթացքում նախահակված մնալ դիաբետին եւ ավելցուկային քաշին: Բայց առողջ կենդանիների օրգանիզմում արտադրված Treg-բջիջների ներարկումը մոր առողջության հետ կապված բոլոր խնդիրները վերացրել է եւ կարգավորել ձագերի քաշը:

Մասնագետները նաեւ հետազոտել են դիաբետով հղիներին եւ հայտնաբերել ընկերքում Treg-ի նվազած քանակություն:

Հիշեցնենք, որ ուրցագեղձը մարդու լիմֆոպոեզի լիմֆոէպիթելային օրգան է, որում տեղի է ունենում իմունային համակարգի T-բջիջների հասունացումը, տարբերակումը եւ իմունաբանական «ուսուցումը»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ