Գլխավոր էջ Նորություններ ԱՄՆ֊ ում COVID-19-ի դեպքերը գերազանցել են 2 միլիոնը

ԱՄՆ֊ ում COVID-19-ի դեպքերը գերազանցել են 2 միլիոնը

325
0

Կալիֆորնիան դարձել է ԱՄՆ առաջին նահանգը, որտեղ կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 2 միլիոնը (2 010 157)։ Այս մասին հայտնում է AP-ն։ Նահանգում մինչ օրս կորոնավիրուսի հարուցած բարդություններից մահացել է ավելի քան 23 հազար մարդ։
Առողջապահության ոլորտի մասնագետների խոսքով՝ կորոնավիրուսային ճգնաժամը կապված է Գոհաբանության տոնը նշելու հետ և խիստ ճնշում է Կալիֆորնիաի բժշկական համակարգը։

Նահանգի հիվանդանոցների ինտենսիվ թերապիայի բազմաթիվ բաժանմունքեր գերծանրաբեռնված են, հոսպիտալացված է ավելի քան 18 հազար մարդ։

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերը գերազանցել են 79 միլիոնը։ Պանդեմիայի սկսվելուց ի վեր աշխարհում վիրուսից մահացել է ավելի քան 1․7 մլն մարդ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ