Գլխավոր էջ Uncategorized Գիտնականները գտել են կորոնավիրուսի մի քանի նոր տարատեսակներ

Գիտնականները գտել են կորոնավիրուսի մի քանի նոր տարատեսակներ

367
0

Universidade Federal do Espírito Santo համալսարանի էկվադորցի գիտնականները գտել են SARS-CoV-2 կորոնավիրուսի մի քանի նոր տարատեսակներ, որոնցից մեկը կարող է ազդել երկրում հիվանդության թվի աճի վրա:

Կորոնավիրուսի նոր տարատեսակները ոչ մի ընդհանուր բան չունեն շտամի հետ, որն ավելի վաղ հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հայտնաբերվել է SARS-CoV-2-ի նոր տարբերակ, կասկած կա, որ այն կարող է դեր խաղալ վարակումների թվի արագ աճի գործում: Հետազոտված վիրուսներից ոչ մեկի մեջ չեն հայտնաբերել Անգլիայում ի հայտ եկած վիրուսի գենետիկ տարբերակ»,- հայտնել են գիտնականները:

Նրանց խոսքով՝ հայտնաբերված տարատեսակներից երկուսը հուլիսից նոյեմբեր ժամանակահատվածում հայտնվել են Էկվադորում:

Նշենք, որ վերջին շաբաթներին աշխարհի տարբեր երկրների գիտնականները սկսել են հայտնաբերել կորոնավիրուսի նոր տարատեսակներ եւ մուտացիաներ: Այսպես՝ Դանիայում հայտնաբերել են պատվաստանյութի հանդեպ պակաս զգայուն կորոնավիրուսի N439K մուտացիա: Այս տարատեսակը հայտնաբերվել է երկրում ինֆեկցիայի առկայության ստուգման համար բոլոր թեստավորվածներից հաստատված ախտորոշմամբ մարդկանց 10 տոկոսի մոտ:

SARS-CoV-2 կորոնավիրուսի մյուս նոր մուտացիան հայտնաբերվել է դեռեւս 2020-ի ապրիլին Բուլղարիայի տարածքում: Կորոնավիրուսի նոր ձեւը լայն տարածում է գտել Մեծ Բրիտանիայում եւ սկսել է արագ դուրս մղել նախորդ տարատեսակը: Պացիենտների մոտ մուտացիայի ենթարկված վիրուս են հայտնաբերել նաեւ Նիդեռլանդներում, Դանիայում, Ավստրալիայում եւ Իտալիայում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ