Գլխավոր էջ Uncategorized Մայք Փենսը և նրա կինը հրապարակայնորեն պատվաստվել են կորոնավիրուսի դեմ. տեսանյութ

Մայք Փենսը և նրա կինը հրապարակայնորեն պատվաստվել են կորոնավիրուսի դեմ. տեսանյութ

463
0

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը և նրա կինը՝ Կարեն Փենսը, այսօր հրապարակայնորեն պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, ընթացակարգը հեռարձակվել Է NBC News հեռուստաալիքի ուղիղ եթերում:

Ամբողջ ընթացակարգը տևել է մի քանի րոպե։

«Ոչինչ չզգացի, շնորհակալ եմ։ Գնահատում եմ ձեր ծառայությունը երկրին»,- վերջում հայտարարել է Փենսը։

Նրա խոսքով՝  կնոջ հետ ուրախ է ցույց տալ, թե «ինչպես կարելի է անտանգ ու արդյունավետ պատվաստվել կորոնավիրուսի դեմ»։

«Հավատում եմ՝ պատմության մեջ կհիշատակվի, որ այս շաբաթը կորոնավիրուսի համավարակի ավարտի սկիզբն էր», — հավելել է Փենսը:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնների ղեկավարությունը դեկտեմբերի 13-ին հանձնարարել Է ԱՄՆ-ում արտակարգ հանգամանքներում կիրառել BioNTech և Pfizer ընկերությունների պատվաստանյութը: Պատրաստուկը կկիրառվի 16 տարեկան և բարձր տարիքի մարդանց համար: Առողջապահության համակարգի աշխատակիցները և երկարատև խնամքի հիմնարկությունների խնամյալները պատվաստանյութը կստանան առաջինը:

Մանրամասները՝ տեսանյութում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ