Գլխավոր էջ Նորություններ Science գիտական ամսագիրը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը տարվա գլխավոր գիտական շրջադարձ է անվանել

Science գիտական ամսագիրը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը տարվա գլխավոր գիտական շրջադարձ է անվանել

342
0

Science հայտնի գիտական ամսագիրը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը տարվա գլխավոր գիտական շրջադարձ է անվանել:

Ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է, որ Moderna-ի, Pfizer-BioNTech-ի դեղամիջոցների, «Սպուտնիկ V»-ի եւ այլ անալոգների մասին է:

«Այդ տարի մենք գիտակցեցինք, որ գլխավոր գիտական շրջադարձն այսպես թե այնպես կապված է լինելու կորոնավիրուսի հետ, սակայն միայն վերջին շաբաթներին պարզ դարձավ, որ այդ պատվին կարժանանան կորոնավիրուսի դեմ բարձր էֆեկտիվություն ունեցող պատվաստանյութերը»,-ասվում է տեքստում:

Ամսագրի գլխավոր խմբագիր Գոլդեն Թորփը նշել է, որ դեռեւս վերջերս պատվաստանյութի հայտնագործումն անհասանելի էր թվում, սակայն այժմ ամբողջ աշխարհում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը:

Տարվա երեք առավել հայտնի գիտական բացահայտումներից են նաեւ CRISPR գենոմի օգնությամբ առաջին բուժումն ու սեւամորթ գիտնականների օնլայն հարթակի ստեղծումը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ