Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Եղվարդի ծննդատան չփակվելը հասարակ մի գործարք էր (ԽԾԲ)

Եղվարդի ծննդատան չփակվելը հասարակ մի գործարք էր (ԽԾԲ)

2219
0

«Օրեր առաջ Կոտայքի մարզպետը հայտարարել էր ,որ ԱՆ PR  մենեջերի հետ եկել է ընդհանուր համաձայնության և Եղվարդի ծննդատունը չի փակվելու: Ես միամտորեն մտածեցի, որ ոմն « մարզ…ուլիկը» քաղաքական կամք է դրսևորել, և հանուն ազգաբնակչության որոշում է կայացրել: Բայց արիուտես, որ դա եղել է հասարակ մի գործարք ( ԽԾԲ): Ասում են այդ կենտրոնի գործունեությունը շարունակելու համար ընդամենը անհրաժեշտ էր,որ մարզպետը տնօրենի պաշտոնին նշանակեր Վարդանյան Կարենին:

 

Իսկ ո՞վ է Վարդանյան Կարենը: Հիշու՞մ եք, չէ՞ Նարեկ Վանեսյանին`ԱՆ PR-մենեջերի մտերիմ ընկերոջը «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի նախկին տնօրենին: Հենց այդ Վանեսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերի հատկանիշներով:ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասը նշված հոդվածները սահմանում են.

«Խարդախությունը, որը կատարվել է՝
1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) խոշոր չափերով

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»։Ահա այս Նարեկի մտերիմ ընկերներից է Կարեն Վարդանյանը ,ինչպես նաև ընկեր է PR — մենեջերի հետ:Ու շատ հետաքրքիր մի փաստ ` Նարեկ Վանեսյանը աշխատել է Իջևան ԲԿ ՓԲԸ-ում որպես տնօրեն: Ժամանակին Ն. Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015թ. մայիսի 29-ից մինչեւ 2015թ. հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով «Իջեւան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը, Իջեւան քաղաքի բնակչուհի Ալլա Ասիրյանից որպես բժշկուհի տեղավորելու պատրվակով խաբեությամբ հափշտակել է 3000 դոլար:

Geplaatst door Nune Nersisyan op Woensdag 5 februari 2020

Այսպիսով ինձ համար պարզ է դառնում, թե ինչու Եղվարդի ծննդատունը կշարունակի գործել(ոնց ժողովուրդն է ասում գյուղից մարդ չկա ): Իսկ Աչաջուր ԱԿ -ի ծննդաբերական բաժանմունքի ֆինանսավորումը կդադարի`երևի թե ժամանակին Աչաջուր ԱԿ- ի բժշկից «մերժում»է ստացել: Սակայն հաշվարկը ձեր սխալ է պարոնայք: Եվ Տաուշի մարզպետը և Աչաջուր ԱԿ- ի բժիշկը գործարքի չեն գնալու:Նրանք աշխատելու են հանուն համայնքի բնակչության:Ուշադրություն կդարձնեք Կարեն Վարդանյանի և Թորոսյանի նամակագրությանը»:

Գրառումը` Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Image may contain: 3 people, text

Image may contain: 2 people, night, crowd and text

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ