Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են « «Օպտիմալացվող» ծննդատների համար անհրաճեշտ սարքեր չեն գնվել»․ Գևորգ Գրիգորյան

« «Օպտիմալացվող» ծննդատների համար անհրաճեշտ սարքեր չեն գնվել»․ Գևորգ Գրիգորյան

1912
0

«Օրը սկսենք «բարի» լուրով

Ծննդատների «օպտիմալացման» պատճառների շարքում ներկայացվեց նաև «սարքերով հագեցած չլինելը», ինչի կապակցությամբ, օրինակ Մարալիկում, ժողովուրդը սկսեց դրամահավաք իրականացնել, որպեսզի ձեռք բերի ընդհանուր 1 մլն դրամ արժողությամբ 2 մոնիտոր:

Ձեզ եմ ներկայացնում ֆինանսների նախարարության կայքի (minfin.am) էլեկտրոնային բյուջեից տվյալ, որտեղ հստակ երևում է, որ նախորդ տարի «Առողջապահական կազմակերպությունների վերազինման» նպատակով նախատեսված 2 ՄԼՐԴ (միլիարդ) դրամը չի ծախսվել, սակայն «օպտիմալացվող» ծննդատների համար անհրաճեշտ սարքեր չեն գնվել:
Կատարյալ միամտություն կլինի մտածել, որ ձեր ՍՏԻ նախարարը տեղեկացված չի եղել ծննդատներում սարքերի բացակայության մասին:

Չեմ բացառում, որ տարեվերջին (նոյեմբեր-դեկտեմբեր) այդ գումարը բյուջե չվերադարձնելու համար այդ գումարը ծախսվել է արդեն միջինից բարձր հագեցվածությամբ հիվանդանոցի (օրինակ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ) համար նոր թանկարժեք սարք ձեռք բերելու (չեմ բացառում, որ գնումը իրականացվել է առանց մրցույթի համար:

Փաստացի այս գումարը ծննդատների վրա ծախսելը «ափսոս» էր: Ծննդատները պետք է փակվեն…»:

Գրառումը Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքի էջից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ