Գլխավոր էջ Նորություններ Ինչո՞վ է վտանգավոր օգտագործված դիմակի կրումը

Ինչո՞վ է վտանգավոր օգտագործված դիմակի կրումը

396
0

Օգտագործված դիմակի կրումը կարող է անգամ պակաս արդյունավետ լինել կորոնավիրուսից պաշտպանվելու տեսակետից, քան ընդհանրապես դիմակ չկրելը: Այսպիսի անսպասելի եզրակացության են հանգել Մասաչուսեթսի համալսարանի եւ Կալիֆոռնիական բապտիստական համալսարանի գիտնականները:

Մասնագետներն ուսումնասիրել են եռաշերտ վիրաբուժական դիմակները եւ պարզել, որ նոր դիմակները կարող են ֆիլտրել կորոնավիրուս պարունակող հեղուկի մանրագույն կաթիլների գրեթե երեք քառորդը, հայտնում է The Daily Mail-ը: Բայց եթե դիմակն օգտագործում են մեկ անգամից ավելի, այն արդեն սկսում է ֆիլտրել մանրագույն կաթիլների քառորդ մասը, քանի որ ամեն կրելուց հետո ձեւափոխվում է (65 տոկոս ընդդեմ 25 տոկոսի): Արդեն օգտագործված դիմակն, ըստ էության, կարող է աշխատել միայն 5 միկրոմետրից ավելի չափերով մասնիկների դեպքում, բայց ոչ 2,5 միկրոմետրից պակաս չափերով մանր մասնիկների համար:

Բժշկական դիմակի ներքին շերտը պատրաստված է կլանող նյութից, միջին շերտերը որպես ֆիլտր են գործում, իսկ արտաքին շերտը պատրաստված է չկլանող նյութից: Գիտնականներն այսպիսի դիմակի արդյունավետությունը ստուգել են դիմակ կրող մարդու համակարգչային մոդելի օգտագործմամբ: Այս մոդելի միջոցով հնարավոր է եղել պարզել, թե ինչպե՞ս են վիրուսով աերոզոլային մասնիկները ընկնում դիմակի եւ դեմքի վրա, ինչպես նաեւ՝ ընկնո՞ւմ էին արդյոք քթի ու թոքերի մեջ եւս:

Պարզվել է, որ երբ մարդիկ դիմակ են կրում, փոխվում է դեմքին օդի շրջահոսելիության եղանակը: Որոշակի կետերում օդը չի անցնում քթի եւ բերանի միջով, այլ ցածր արագությամբ անցնում է դիմակի ամբողջ մակերեւույթով: Քանի որ վիրաբուժական դիմակի շերտերն ազդում են օդի հոսքի սխեմայի վրա, իսկ դիմակը կրկնակի օգտագործելու դեպքում շերտերը ձեւը փոխում են, սա նվազեցնում է դիմակի արդյունավետությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ