Գլխավոր էջ Նորություններ Աշխարհում հաստատված COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 74,5 միլիոնը

Աշխարհում հաստատված COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 74,5 միլիոնը

471
0

Աշխարհում մինչև օրս արձանագրված կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 74,5 միլիոնը։ Հիվանդությունն ավելի քան 1 միլիոն 600 հազար մարդու կյանք է խլել։

Գերմանիան, որտեղ դեկտեմբերի 16-ից խիստ կարանտին է գործում, նախատեսում է պատվաստումները սկսել դեկտեմբերի 27-ին։ ԱՄՆ-ում այս շաբաթ սկսվել են Pfizer և BioNTech ընկերությունների ստեղծած պատվաստանյութի առաջին ներարկումները։

CNN-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ում 1 օրում կորոնավիրուսային բարդացումներով հոսպիտալացվել է ավելի քան 113 հազար մարդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է համավարակի տարածումից ի վեր։

Worldometers կայքի տվյալներով՝ արձանագրված դեպքերի թվով աշխարհում առաջին 3 հորիզոնականները շարունակում են զբաղեցնել ԱՄՆ-ն (17,392,618), Հնդկաստանը (9,951,072) և Բրազիլիան (7,042,695)։

Ռուսաստանը գտնվում է չորրորդ տեղում՝ 2,734,454 հաստատված դեպքով։ ՌԴ-ին հաջորդում է Ֆրանսիան՝ 2,409,062 դեպքով։ Իսկ վեցերորդ հորիզոնականը զբաղեցնում է Թուրքիան, որտեղ մինչև օրս կորոնավիրուս է հաստատվել 1,928,166 մարդու մոտ, որոնցից 17 հազարից ավելին՝ մահվան ելքով։

7-րդ, 8-րդ և 9-րդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Մեծ Բրիտանիան, Իտալիան և Իսպանիան։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ