Գլխավոր էջ Նորություններ Առողջապահության փոխնախարարը և ՄԻԱՎ-ով ապրող հանրույթի ներկայացուցիչները կհանդիպեն

Առողջապահության փոխնախարարը և ՄԻԱՎ-ով ապրող հանրույթի ներկայացուցիչները կհանդիպեն

911
0

2020թ.-ի հունվարի 29-ին ՄԻԱՎ-ով ապրող հանրույթի ներկայացուցիչները նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանին և ՀՀ ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանին։

Նամակում ներկայացված է եղել ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ՀՀ ԱՆ «Նորք» Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու նրանց մտահոգությունը։ ՄԻԱՎ դրական կարգավիճակի բացահայտումը հանրայնորեն կարող է վնասել նամակի նախաձեռնող կողմին, ինչի պատճառով նրանք չեն կարող սույն խնդրի մասին խոսել ԶԼՄ-ներով։ Դա է պատճառը, որ նախաձեռնող կողմը առաջարկ է ներկայացրել ՄԻԱՎ-ով ապրող 10 անձանցով ունենալ փակ հանդիպում, որի գեր նպատակը պետք է լինի երկու կառույցների միավորման գործընթացի կասեցումը։

ՀՀ ԱՆ-ից նամակը մակագրվել է ՀՀ ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանին։ Նամակի նախաձեռնող կողմի կոորդինատորի հետ կապ է հաստատվել և հանդիպում նշանակվել փետրվարի 4-ին, սակայն հանդիպումից 1 ժամ առաջ փոխնախարարի գրասենյակից հանդիպումը տեղափոխել են փետրվարի 5-ին ժամը 18։00-ին։

Image may contain: text

Image may contain: text

Image may contain: text

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ