Գլխավոր էջ Նորություններ Առողջապահության նախարարությունը արձագանքել է Մանե Թանդիլյանի գրառմանը

Առողջապահության նախարարությունը արձագանքել է Մանե Թանդիլյանի գրառմանը

982
0

Առողջապահության նախարարությունը արձագանքել է ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի գրառմանը: Նրանք կոչ են անում պատգամավորին առողջապահության ոլորտին վերաբերող հարցերը հրապարակելուց առաջ ճշտել նախարարության հետ:

Առողջապահության նախարարությունը նշել է, որ իրենց քաղաքականության առաջնահերթություններից է երեխաների առողջության պահպանումը, ուստի դրան միտված ծրագրերը, բնականաբար, չեն դադարեցվելու և նպատակ չի էլ կարող լինել:

«Հաղթահարենք դիաբետը միասին» 5-ամյա ծրագիրը մեկնարկել է 2015 թվականի նոյեմբերից և ուժի մեջ է մինչև 2020-ի նոյեմբերը: Ծրագրի շահառուներն են  0-22 տարեկան տարիքային խմբի հաշվառված ինսուլինակախյալ երեխաները և երիտասարդները: Այն միտված է նրանց կյանքի որակը բարձրացնելուն: Ծրագիրն ունի նաև բարեգործական բաղադրիչ, որի շրջանակներում տրամադրվում են գրիչ-ներարկիչներ, ասեղներ, իրականացվել է դիաբետի կառավարման 4 կենտրոնի վերանորոգում և կահավորում, ինչպես նաև այդ 4 կենտրոնում տեղադրվել են գլիկոլիզացված հեմոգլոբինի չափման անալիզատորներ և դրանց համար նախատեսված թեստ-երիզներ:

Նախարարությունն ընդգծել է, որ  ծրագրի ավարտին դեռ շատ ժամանակ կա, իսկ երեխաները դեղերով ապահովված կլինեն ընդհուպ մինչև 2021թ. մարտը: Ավելին` ծրագրի շարունակականությունն ապահովելու համար նախարարությունը նախատեսում է գարնանը գնման ընթացակարգով հայտարարել նոր մրցույթ: Եվ իրենց հասկանալի չէ ոչ ծնողների, առավել ևս ոչ էլ պատգամավորի մտահոգությունն այս հարցում:

Հավելենք նաև, որ 2015 թվականից սկսած նախարարությունը տրամադրում է նաև արյան մեջ գլյուկոզայի որոշման թեստ-երիզներ, որոնք մինչև 2019 թվականը տրամադրվել են յուրաքանչյուր երեխային ամսական 1 տուփ, իսկ 2019 թվականից սկսած` 2-ական տուփ:  Այս ծրագիրը ևս շարունակական է և ընդհատումներ երբեք չեն եղել:

Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանի գրառումը`

«Եթե Առողջապահության նախարարությունը ավելի լավ առաջարկ ունի այս ընտանիքներին և երեխաներին, թող ներկայացնի։

Եթե ոչ, բացատրություն չունի ծրագրի դադարեցումը, որը թեթևացնում է այս ընտանիքների և երեխաների խնդիրը։

Առաջարկում եմ Առողջապահության նախարարության որոշում կայացնողներին ականջալուր լինել ծնողներին, որոնցից որոշները նաև արձագանք են թողնում գրառման տակ»

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ