Գլխավոր էջ Նորություններ Բրազիլիայի նախագահը հրաժարվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումից

Բրազիլիայի նախագահը հրաժարվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումից

344
0

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել է, որ չի պատրաստվում պատվաստվել ընդդեմ կորոնավիրուսային վարակի։ Այս մասին նա ասել է Band հեռուստաալիքի եթերում։

«Ես չեմ պատվաստվի ու վերջակետ։ Իմ կյանքը վտանգի տա՞կ է, իմ խնդիրն է»,-նշել է նա։

Քաղաքական գործիչը կարծում է, որ պատվաստումները չեն կարող պարտադիր լինել, բացի այդ, կասկած է հայտնել դիմակի կրման արդյունավետության հարցում։

Հուլիսի սկզբին Բոլսոնարուն հայտնել էր կորոնավիրուսի թեստի դրական արդյունքի մասին։ Մեկ շաբաթ անց նա արդեն վերադարձել էր աշխատանքի՝ թեստային բացասական արդյունք ստանալուց հետո։
Worldometer –ի տվյալներով՝ Բրազիլիայում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսի մոտ 7 մլն դեպք, 183 հազար պացիենտ մահացել է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ