Գլխավոր էջ Նորություններ Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային աճ

Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային աճ

368
0

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճն անցած շաբաթ կազմել է ավելի քան 4․3 միլիոն, ինչն ամենաբարձր ցուցանիշն է պանդեմիայի սկսվելուց ի վեր։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Մահվան դեպքերի ընդհանուր թիվն աճել է ավելի քան 70 հազարով։ Աշխարհում 7 օրում հիվանդացության նախորդ ռեկորդը գրանցվել էր նոյեմբերի 16-22-ը՝ ավելի քան 4 մլն դեպք։

Կազմակերպության տվյալներով՝ վարակման նոր դեպքերի մեծ մասն անցած շաբաթ բաժին է ընկել Եվրպային, որտեղ գրանցվել է ավելի քան 1․6 մլն նոր դեպք, 34 հազար մահ, և Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներին, որտեղ գրանցվել է վարակման ավելի քան 2 մլն դեպք, մահացել է ավելի քան 29 հազար մարդ։

ԱՄՆ-ում մեկ շաբաթում վարակակիրների թիվն ավելացել է 1․4 միլիոնով։ Այնուհետև գալիս են Բրազիլիան (ավելի քան 302 հազար նոր դեպք), Թուրքիան (219 հազար), Հնդկաստանը (212 հազար), Ռուսաստանը (193 հազար), Գերմանիան (149 հազար)։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ