Գլխավոր էջ Նորություններ Մեծ Բրիտանիայի հարավում հայտնաբերել են կորոնավիրուսի ավելի վարակիչ շտամ

Մեծ Բրիտանիայի հարավում հայտնաբերել են կորոնավիրուսի ավելի վարակիչ շտամ

447
0

Մեծ Բրիտանիայի հարավում հայտնաբերել են SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր շտամ, որն ավելի արագ է տարածվում, քան նախկինում հայտնի շտամները: Այս մասին հայտնում է Newsweek պարբերականը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթյու Հենքոքին:

Հենքոքի խոսքով՝ Լոնդոնում եւ Անգլիայի հարավում մի շարք այլ շրջաններում վարակման դեպքերի թվի կտրուկ աճից հետո կմտցվեն նոր, ավելի խիստ սահմանափակումներ: Սակայն առայժմ տվյալներ չկան այն մասին, թե որքան շատ մարդ է վարակվել վիրուսի նոր շտամով, եւ այն ինչպիսի ավանդ է ունեցել վարակման դեպքերի աճի մեջ:

Մասնագետների խոսքով՝ տվյալներ չկան նաեւ այն մասին, որ այն ավելի վտանգավոր կամ մահաբեր է, քան SARS-CoV-2-ի հայտնի շտամները, եւ կայուն է պատվաստանյութերի հանդեպ: Սակայն հայտնի է, որ այս շտամն ավելի հեշտ է փոխանցվում մարդուց մարդուն, հետեւաբար ավելի վարակիչ է:

Այս պահին գրանցվել է երկրի 60 տարբեր շրջաններում հայտնաբերված վիրուսի նոր շտամով վարակման մոտ հազար դեպք: Ամենաշատ դեպքեր ախտորոշվել են Անգլիայի հարավում:

Նոր, ավելի խիստ սահմանափակումները կտարածվեն ավելի քան 10 մլն մարդու վրա, որոնք բնակվում են Լոնդոնում, Էսեքս եւ Հարթֆորդշիր կոմսություններում: Մասնավորապես՝ արգելվելու են հավաքները փակ տարածքներում եւ փողոցներում, ինչպես նաեւ կդադարեցվի բարերի ու փաբերի աշխատանքը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ