Գլխավոր էջ Նորություններ Թուրքիան պատվաստանյութ կգնի Չինաստանից

Թուրքիան պատվաստանյութ կգնի Չինաստանից

290
0

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ չինական պատվաստանյութը արդյունավետ է եւ անվտանգ եւ Թուրքիան այն կգնի։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Չավուշօղլուն նաեւ շնորհավորել է Չինաստանին՝ նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայի համաճարակի բարեհաջող զսպման համար։ Չինաաստանի ԱԳ նախարարն էլ հայտարարել է, որ պատչաստ է օգնել թուրք ժողովրդին՝ կորոնավիրուսային համաճարակի հաղթահարման հարցում։ Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ մինչեւ հաջորդ տարվա ապրիլ Թուրքիան Չինաստանից կգնի 100 միլիոն չափաբաժին պատվաստանյութ։ Առաջին խմբաքանակը պետք է Անկարա հասներ դեկտեմբերի տասնմեկից հետո։ Հետաքրքիր է, որ Անկարան ցանկություն է հայտնել ձեռք բերել նաեւ արեւմտյան արտադրողներից պատվաստանյութ՝ ոչ պակաս, քան 25 միլիոն չափաբաժին ծավալով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ