Գլխավոր էջ Պաշտոնական Անգլիացի բժիշկները այցելել են Արտաշատի ԲԿ

Անգլիացի բժիշկները այցելել են Արտաշատի ԲԿ

5273
0

Արտաշատի բժշկական կենտրոնից հայտնում են.

«ՀՀ առողջապահության նախարարության հրավերով COVID 19-ի շրջանակներում Հայաստան այցելած անգլիացի անհետաձգելի բուժօգնության բժիշկներ Փոլ Ռանսոմը և Դեվիդ Կլարկն այսօր եղան Արտաշատի բժշկական կենտրոնում:

Վերջիններս մայրաքաղաքային մի շարք կլինիկաներում լինելուց հետո ցանկություն են հայտնել այցելել կորոնվիրուսային հիվանդությամբ զբաղվող մարզային կենտրոնում՝ տեղում ծանոթանալու հիվանդության բուժման ողջ ընթացքին:

Արտաշատի ԲԿ-ում նրանց դիմավորեցին փոխտնօրեն Աշոտ Գևորգյանը, կենտրոնի կլինիկական գծով ղեկավար Գրիգոր Շադյանը, Ընդունարանի և Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքների վարիչ Կարինե Բիլբուլյանը, ովքեր ներկայացրեցին COVID 19-ի ծրագրի իրականացումը մեր կենտրոնում: Հյուրերը շրջեցին բաժանմունքներում, ծանոթացան բուժման գործընթացին, Ընդունարանի և Վերակենդանացման բաժանմունքների տեխնիկական հագեցվածությանը:
Անգլիացի բժիշկների համար հաճելի անակնկալ էր մեր բժիշկներ Արշակ Շահվերդյանի և Գնել Մադաթյանի անգլերեն շփումը:
Ընդհանրապես հյուրերը շատ տպավորված էին այցից ու հաճելիորեն զարմացած կենտրոնում տիրող կարգ ու կանոնից, մայրաքաղաքային կլինիկաներին ոչնչով չզիջող աշխատանքային ու մասնագիտական պատրաստվածությունից, տեխնիկական հագեցվածությունից, ինչի համար իրենց շնորհակալությունը հայտնեցին ԲԿ-ի ղեկավարությանը՝ ի դեմս տնօրեն Հայկ Համբարձումյանի: Անգլիացի հյուրերը նաև տպավորված էին հայկական ջերմ ու անմիջական ընդունելությունից»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ