Գլխավոր էջ Նորություններ Արցախի առողջապահության նախարարը ընդունել է «Կորսիկա-Հայաստան բարեկամության կոմիտե»-ի պատվիրակությանը

Արցախի առողջապահության նախարարը ընդունել է «Կորսիկա-Հայաստան բարեկամության կոմիտե»-ի պատվիրակությանը

366
0

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է «Կորսիկա-Հայաստան բարեկամության կոմիտե»-ի պատվիրակությանը` նախագահ, ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատում Կորսիկայի ներկայացուցիչ Ալեքսանդր Սանթերյանի գլխավորությամբ:
Արարատ Օհանջանյանը շնորհակալություն է հայտնել Ալեքսանդր Սանթերյանին ԱՀ առողջապահության համակարգին՝ որպես աջակցություն դեղորայք և բժշկական պարագաներ տրամադրելու համար, կարևորելով բարեգործական ծրագրերի նշանակությունը:
Ալեքսանդր Սանթերյանը պատրաստակամություն է հայտնել հետայսու զարգացնել համագործակցության ծրագրերը անմիջապես ԱՀ առողջապահության նախարարության շրջանակներում՝ ընդգրկելով Ֆրանսիայում գործող մարդասիրական առաքելություն իրականացնող կազմակերպություններին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ