Գլխավոր էջ Գլխավոր Covid 19-ը և մաշկային հիվանդություններ․ պարզաբանում է մաշկաբանը

Covid 19-ը և մաշկային հիվանդություններ․ պարզաբանում է մաշկաբանը

1402
0

Covid 19-ով վարակված մարդկանց 20 տոկոսն ունենում են մաշկային խնդիրներ։ Այս մասին MedMedia.am-ի հետ զրույցում ասաց մաշկաբան Էդուարդ Ավագյանը։

«Քովիդի մաշկային դրսևորումները հաճախ ի հայտ են գալիս միջին ծանրության և ավելի ծանր հիվանդների շրջանում, ովքեր գտնվում են հիվանդանոցային բուժման մեջ։ Բնականաբար, բոլորի մոտ չէ որ  առաջանում են մաշկային խնդիրներ»,-նշեց նա։

Ավագյանի խոսքով՝ քովիդից ապաքինվելով, սովորաբար մի քանի ամիս անց, մաշկային խնդիրներն անցնում են։

«Սովորաբար քովիդից առաջացած մաշկային խնդիրներն անցնում են առանց հատուկ բուժման։ Թեպետ, լինում են նաև ծանր դեպքեր, որոնք պետք է բուժել, օրինակ վասկուլիտը։ Այն անհանգստացնում է պացիենտներին քորով և ցավով»,-հայտնեց բժիշկը՝ հավելելով, որ թեթև մաշկային խնդիրներն առանց բուժման անցնում են՝ քովիդից ապաքունվելուց մեկ-երկու ամիս անց։

«Քովիդի ընթացքում մաշկային խնդիրները շատ բազմազան են, ամենից առավել տարածված է «քովիդային ոտնաթաթը»։ Այդ ժամանակ ոտնաթաթերին առաջանում են ցրտահարությանը նմանվող նշաններ, ոտքը կապտում է կամ գունատված է լինում, վերջույթները սառն են լինում,առաջանում է թմրածության զգացողություն հնարավոր է նաև սպեցիֆիկ ցան, այսինքն՝ մաշկային խնդիրները խիստ բազմազան են լինում»,-ասաց Ավագյանը։

Մաշկաբանը նաև նշեց, որ մաշկային խնդիրները մեծապես անհետանում են, երբ պացիենտներն ապաքինվում են քովիդից։

Զրույցն ամփոփելով՝ Ավագյանը հայտնեց, որ անհիմն և անիմաստ է պացիենտի մոտ կասկածել կորոնավիրուսային վարակ կամ ուղարկել համապատասխան թեստավորման, եթե նրա միակ գանգատը մաշկի խնդիրն է։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ